Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շիրակի մարզում էր

27.11.2018

Նոյեմբերի 27-ին Գյումրի է այցելել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանապետը մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի հետ հանդիպել է կուսակցությունների, Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, նրանց շտաբների ներկայացուցիչների հետ:
Վալերի Օսիպյանն անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քարոզարշավի ընթացքին: Կարևորելով արտահերթ ընտրությունների քարոզարշավի ինչպես նաև ընտրությունների ընթացքում խնդիրների բացառումը` ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ոստիկանությունը լինելու է աննախադեպ զգոն և արձագանքելու է ցանկացած փոքրիկ ահազանգի, հետևողական աշխատանք է տարվելու: «ՀՀ ոստիկանությունը պետք է ապահովի բոլորի հավասարությունը օրենքի առջև, յուրաքանչյուր կուսակցության, թեկնածուի և քաղաքացու քայլ պետք է բխի օրենքից: Ոստիկանությունը ձեզ ձեռք է մեկնում և վստահեցնում է, որ մեր բոլոր քայլերը բխելու են օրենքից: Մենք բոլորի աջակցության կարիքն ունենք, պետք է ահազանգեք ու նշեք բոլոր թերացումները, որպեսզի դեկտեմբերի 9-ի ընտրություններն անցկացվեն անթերի ու անխնդիր: Նման փորձ մենք արդեն ունենք` Երևանի ընտրությունները, որոնց ժամանակ ոչ մի խնդիր չեղավ»:
Վալերի Օսիպյանը հորդորել է բոլորին զերծ մնալ ցանկացած խախտումից ու օրինազանցությունից, այս օրերի ընթացքում ոստիկանությանը դառնալ գործընկեր և օգնել, որպեսզի օրինախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ լինի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23