Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արևիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դեպքի առիթով 2 մանկավարժ խիստ նկատողություն է ստացել

29.11.2018

Արևիկի միջնակարգ դպրոցում 27.11.2018 թվականին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ: Նիստի արդյունքում տնօրեն Հակոբ Թորոյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել դպրոցի երկրորդ դասարանի դասվար Աննա Պետրոսյանին և փոխտնօրեն Թեղո Մելքոնյանին` ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած թերացումների և ոչ պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, որի պատճառով երկրորդ դասարանի աշակերտուհի Մանե Նռանյանը ստացել է մարմնական վնասվածք և վիրահատվել, իսկ Սյուզի Թադևոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն:
Ոստիկանությունում պատրաստվում են նյութեր տվյալ դեպքի առնչությամբ, որի վերջնական արդյունքում կորոշվի դպրոցի տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37