Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Անհայտ զինվորի օր

03.12.2018

2014 թվականից Ռուսաստանում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Անհայտ զինվորի օր: Օրվա կապակցությամբ ՌԴ գիտության և մշակույթի Գյումրու կենտրոնի նախաձեռնությամբ ծաղկեպսակադրության արարողություն է անցկացվել Պատվո բլուրում: Միջոցառմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը: Մարզպետի տեղակալը ելույթում նշել է. «Մենք այսօր հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու անհայտ զինվորներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել և ընկել են հանուն հայրենիքի: Նրանց անունն անհայտ է մնացել բոլորին, բայց գործն է անմահ, այս միջոցառումը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ չի մոռացվել և ոչ ոք չի մոռացվել, իսկ մեզ համար գերագույն արժեքը մնում է խաղաղությունը»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42