Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈւՂԵՐՁ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.12.2018

Հարգելի շիրակցիներ
Հյուսիսային Հայաստանի քաղաքներն ու գյուղերն ավերակած, տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր խլած երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն տարերքի հասցրած վնասներն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ մեզ հետ են: Հազարավոր անմեղ զոհերի հիշատակը մեր բոլորի սրտերում և հոգիներում է:
Շիրակի մարզը երկրաշարժից ամենաշատ տուժած տարածաշրջանն է, որը կորցրեց իր բնակելի ֆոնդի, արտադրական հզորությունների, կրթամշակութային և սոցիալական կառույցների գերակշիռ մասը: Աղետի հերթական տարելիցի օրը մեր խորին շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր հայ ազգին բաժին հասած մեծ ողբերգության առաջին իսկ օրվանից զորակցել են, ովքեր տարիներ շարունակ օգնել են հաղթահարելու և վերացնելու աղետի հետևանքները:
Հպարտ շիրակցիներ, ընդունեք իմ խորին խոնարհումը զոհվածների հիշատակին: Ցավալի է, որ աղետից երեք տասնամյակ անց էլ դեռ վերջնականապես չենք ձերբազատվել աղետի գոտու խնդիրներից: Սակայն համոզված եմ, որ համախմբված հաղթահարելու ենք դժվարությունները, անելու ենք հնարավորինը, որպեսզի շենացնենք մեր մարզը:
Ցանկանում եմ Ձեզ համբերություն, կամք, ուժ, հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25