Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության անդամները մասնակցեցին հիշատակման արարողությանը

07.12.2018

Երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը ՀՀ կառավարության անդամները` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցեցին հիշատակման արարողությանը:
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին: Զոհերի հիշատակին մատուցվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:
Գյումրիում արդեն 30-րդ անգամ հարգեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անﬔղ զոհերի հիշատակը: ուղեկցությամբ,
քաղաք այցելած հյուրերի հետ ծաղիկներ դրեցին երկրաշարժի անﬔղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և 1րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Վարչապետի պաշտոնակատարը հանդես եկավ ելույթով, որում, մասնավորապես նշեց, որ երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ: «Իհարկե, մինչև այժմ աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը և բացումը: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ, և երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պիտի հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների, հանրային նշանակության այլ օբյեկտների վերականգնումը, այլև վերականգնումը այն ողջ տնտեսական հզորության, այն ողջ տնտեսական պոտենցիալի, որ գոյություն է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ախուրյանում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում:
Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը թերևս մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունն ու լավատեսությունը, և երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պիտի նկատի ունենանք: Երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, ինչքանով է վերականգնված հույսը, որ զոհերի կիսատ թողնված գործերը և երազանքները կդառնան իրականություն: Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորը և անհրաժեշտը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին հենց ծառայում են և պիտի ծառայեն այս նպատակին՝ մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը վերականգնելուն: Եվ ես համոզված եմ, որ, այո՛, մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն շաբաթ պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատը և վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ, որ նրանք պիտի կապեն Հայաստանի Հանրապետության հետ:
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:
Եվ ուրեմն, կեցցե՛ Գյումրիի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Սպիտակի հայ ժողովուրդը և ընդհանրապես, հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել և հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ:
Թույլ տվեք, ի վերջո, մեկ րոպե լռությամբ կրկին հարգել 1988 թվականի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ այդպիսով մեր հավատարմությունը հայտնելու նրանց կիսատ մնացած երազանքներին, անավարտ մնացած գործերին և մեր հաստատակամությունը հայտնելու, որ մենք պիտի շարունակենք այն ճանապարհը, որ նրանք երազում էին անցնել»:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ պաշտոնյաները շրջեցին նաև
Ռուսթավելի, Ջիվանու փողոցներով, վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին ներկայացրին է Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ կատարվող և կատարվելիք ծրագրերը։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց նաև Գյումրիի Բուլվարային թաղամասում անցկացվող ցուցադրական վարժանքին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին զեկուցվեց «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ցուցադրական վարժանքի մասին։ Այնուհետև կառավարության անդամները և մյուս հյուրերը մասնակցեցին թեթև արդյունաբերական ձեռնարկության բացման արարողությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58