Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում`նվիրված 1988 թվականից հետո բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացրած մարդկանց մեծարմանը

07.12.2018

Շիրակ հայրենակցական միության ջանքերով այսօր «Շիրակ կենտրոնի» Շալե սրահում անցկացվել է հանդիպում, որը նվիրված է 1988 թվականից հետո բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացրած մարդկանց մեծարմանը: «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարազդատ Ավոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին: Շիրակի մարզպետի խորհրդական Վանիկ Սերոբյանն էլ նախ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի Սուրեն Պապիկյանի անունից շնորհակալագիր է հանձնել «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանին, այնուհետև շնորհակալանքի ու գնահատանքի խոսքեր է փոխանցել Շիրակի մարզպետի անունից` նշելով, որ դեկտեմբերի 7-ն այն օրն է, որ ինչից էլ խոսենք բոլորիս մտքերը կրկին ուղղվելու են 1988 թվականի ահասարսուռ աղետն ու դրա հասցրած վնասները. «Հազարավոր մարդկանց կյանք խլած, մեր հարազատ մարզն ավերած աղետից երեք տասնամյակ անց մենք կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում Շիրակը փորձել է մեջքը շտկել: Արվածը շատ է, բայց անելիքներն էլ քիչ չեն: Մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի լիարժեքորեն ձերբազատվենք աղետի հետևանքներից: Իհարկե շիրակցիներս չէինք կարողանա այս անասելի դժվարություններին դիմանալ, եթե մեզ բաժին հասած մեծ ողբերգության առաջին իսկ օրվանից չլինեին այն բազմաթիվ երկրներն ու բարերարները, որոնք տարիներ շարունակ օգնել են մեզ` հաղթահարելու և վերացնելու աղետի հետևանքները: Եվ նրանց պետք է բոլորս մեր երախտագիտությունը հայտնենք, կարևորենք ամեն մի փոքրիկ միջոցառումը, ձեռնարկը, քայլն ու արարքը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակ հայրենակցական միությանը մեր մարզի դարդ ու ցավով ապրելու, տարբեր ձեռնարկների ու միջոցառումների համար: Այսօրվա միջոցառումը ևս խոսում է ձեր հոգատարության մասին, քանզի կարևորում ենք աղետից հետո սոցիալական աջակցություն տրամադրող մարդկանց աշխատանքը: Խոսքս վերաբերում է նաև Շիրակ կենտրոնին: Ձեր աշխատանքն անտուն, անօթևան մարդկանց աջակցելու գործում անգնահատելի է: Հոգատար ու բարի լինելով կկարողանանք հաղթահարել մեր մարզի առջև ծառացած խնդիրները»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51