Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում առատ ձյուն է տեղում

12.12.2018

Դեռ երեկվանից Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում առատ ձյուն է տեղում: Ճանապարհը սպասարկող կազմակերպությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում Թորոս-Բավրա ճանապարհահատվածում: Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պատասխանատուները եղել են տարածքում, հետևել աշխատանքներին: Ճանապարհի այդ հատվածն այժմ դժվարանցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար, մյուս մեքենաների երթևեկության համար` բավարար: Աշխատանքներն ընթացքի մեջ են, մարզում փակ ու այլ դժվարանցանելի ճանապարհներ չկան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55