Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Քեթի համայնքի ճանապարհի երթևեկելի մասի մի հատված փլվել էր

13.12.2018

Նոյեմբեր ամսին տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Շիրակի մարզի Քեթի համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 136-րդ կմ ճանապարհի երթևեկելի մասի մի հատված փլվել էր: Խնդրի կարգավորման նպատակով Շիրակի մարզպետը դիմել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարին: Նախարարությունից արձագանքը չի ուշացել, ճանապարհի փլուզված մասի ուսումնասիրություններից հետո հանձնարարվել է կապալառու՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին իրականացնել տվյալ հատվածի երթևեկության անվտանգությունն ապահովող միջոցառումներ:
Խնդրին ժամանակավոր լուծում է տրվել, ճանապարհահատվածի հիմնական շինարարական աշխատանքները կիրականացվեն 2019-ի հրատապ լուծում պահանջող աշխատանքների շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55