Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է հոգևոր երգի մարզային 5-րդ հոբելյանական փառատոնը

14.12.2018

2014 թվականից Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ անց է կացվում «Հոգևոր երգերի մարզային փառատոն» մշակութային միջոցառումը:
Բնույթով եզակի միջոցառմանը մասնակցում են մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական, ինչպես նաև Ռադիո «Մարիամ»-ի և ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի երգչախմբերը:
Այս տարի փառատոնին մասնակցել է նաև Երևանի «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»-ի «Գեղարդ» երգչախումբը, անհատ կատարողներ, հայ առաքելական եկեղեցու սարկավագներ: Հնչել են հոգևոր երաժշտության գործիքային կատարումներ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի մենակատարների կողմից: Նախագծի շրջանակներում հնչել են շարականներ, տաղեր, հատվածներ Կոմիտասի և Եկմալյանի պատարագներից:
Հոգևոր երգի փառատոնը նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել մասնակիցների թիվը, հանրությանը ներկայացնել այնպիսի հոգևոր երգեր, որոնք մինչ այժմ քիչ են հնչել:
Փառատոնը խնդիր ունի ներգրավելու հայ պատանուն, ծանոթացնելու իր բազմադարյա հոգևոր երաժշտությանը և բարձրացնելու ազգային արժեհամակարգը: Մեկ այլ կարևոր խնդիր է նախագիծը ժամանակի ընթացքում միջազգային փառատոնի վերածելը, որպեսզի միջազգային հանրությանը կարողանանք ներկայացնել մեր հոգևոր երաժշտության գանձերը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55