Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայկական արտադրության առաջին Բիբլիոբուսն արդեն Շիրակում է

17.12.2018

Նորաստեղծ «ԱԱ Թրաքս» ընկերության առաջին շրջիկ գրադարանը Գյումրիում է: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ, Հայաստանում շահագործման է հանձնվել շրջիկ գրադարան, որն առաջինը տրամադրվել է Շիրակի մարզին: Գրադարանն այսօր հանձնվել է Շիրակի մարզային գրադարանին և ծառայելու է ողջ մարզին: Հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Հայասատանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, «Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Նշենք, որ նորաստեղծ մեքենան բազմաֆունկցիոնալ է, կարող է լինել ոչ միայն գրադարան, այլ նաև խոհանոց, լաբորատորիա և այլն : Ընկերությունը պատրաստ է առաջարկի դեպքում նմանատիպ մեքենաներ ստեղծել մյուս մարզերի համար ևս:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04