Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։

19.12.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Կարեն Սարուխանյանը ներկաներին շնորհավորել է բացառիկ թափանցիկ ու օբյեկտիվ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը: Շիրակի մարզպետը մտահոգություն է հայտնել հավաքագրումների ցուցանիշներից և նշել, որ մինչ տարեվերջ պետք է արվի ամեն ինչ` դրական տեղաշարժ արձանագրելու համար:
«Այս հարցում առավել պահանջկոտ պետք է լինենք, այլևս անթույլատրելի է քննարկումային մակարդակով խնդրի լուծմանը մոտենալ, անհրաժեշտ է առավել կոշտ վերաբերմունք, եթե համայնքի ղեկավարը չի կարողանում սեփական եկամուտները հավաքել, այստեղ արդեն խոսքը նրա աշխատելու կարողության մասին է գնում, ինչպես նաև լեգիտիմության»:
Մարզպետի առաջարկով մինչ այս տարվա վերջին մարզի խորհրդի նիստը հանդիպման են հրավիրվելու ամենից ցածր ցուցանիշներ արձանագրած 10 համայնքների ղեկավարները:
Խորհրդակցության օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է մարզում առաջնային լուծում պահանջող ծրագրերի ընթացքին: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրել է, որ ավարտական փուլում է թիվ 18 դպրոցի ջեռուցման անցկացման ծրագիրը, այսօր կհայտարարվի ևս երկու շինարարական օբյեկտի մրցույթ, մինչ տարեվերջ կհայտարարվեն նաև մյուս ծրագրերի մրցույթները: Կարեն Սարուխանյանը հորդորել է պատասխանատուներին հետևողական լինել, ջանքեր չխնայել այս աշխատանքները ժամանակին իրականացնելու համար:
Քննարկվել է նաև համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, մարզում 11 ծրագրեր են հաստատվել:
Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին աչալուրջ լինել և աշխատել համայնքապետերի հետ, որպեսզի վերջիններս ավելի շատ ծրագրեր ներկայացնեն: Հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ընտրված հստակ չափորոշիչները հնարավորություն կտան այս գործընթացն ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել։
Անդրադարձ է եղել նաև համայնքների կողմից աղբահանության կազմակերպման գործընթացին, Շիրակում ներդրումային համաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին, քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04