Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը

20.12.2018


Այսօր Գյումրի է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզային ու քաղաքային իշխանությունների հետ մասնակցել է գյումրեցի 12 ընտանիքների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում շահագործման է հանձնվել 12 բնակարան, որից 2-ը` երկու սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց:
Պատասխանատուներն այնուհետ մասնակցել են «Նանուլիկ» մանկապարտեզի բացմանը: «Նանուլիկ» մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի հոկտեմբերին, հատկացվել է մոտ 160 մլն դրամ: Մանկապարտեզն ամբողջությամբ կահավորվել է, նախատեսված է 75 երեխայի համար: Նորակառույց շենքի հարակից տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել է խաղահրապարակ:
Այսօր հանդիսավորությամբ բացվել է նաև «Արևիկ» մանկապարտեզը, այն նախատեսված է 100 երեխայի համար: 2016 թվականի դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները ևս իրականացվել են տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, հատկացվել է մոտ 140 մլն դրամ: Մանկապարտեզը կահավորվել է, բակում տեղադրվել է խաղահրապարակ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23