Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԳՎ ստացած երեք ընտանիքներին հյուրընկալել է Շիրակի մարզպետը

21.12.2018

ՀՀ կառավարության 15.11.2018թ. N1319-Ն որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Մնացական Բաղդասարյանի ընտանիքի, Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի բնակիչ Արտակ Ալոյանի բազմազավակ ընտանիքի և Պեմզաշեն համայնքի բնակիչ Հայկազ Սարոյանի ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար Շիրակի մարզպետարանին հատկացվել է 20մլն780հազար դրամ` բնակարանների գնման վկայագրեր հատկացնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում վկայագիր ստացած 3 ընտանիքները սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ: Այսօր բնակիչներն հյուրընկալել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին` շնորհակալություն հայտնելու:
«Հարգելի պարոն Սարուխանյան մենք եկել ենք շնորհակալություն հայտնելու թե ձեզ, թե կառավարությանը, թե մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներին, որոնք հոգատար ու պատարաստակամ էին մեզ աջակցելու և մեզ համար օրախնդիր բնակարանային խնդիրը լուծելու հարցում: Շնորհակալ ենք այն հույսի համար, որը տվեցիք մեզ մեր նոր բնակարանների հետ, որ ապրենք ու արարենք մեր երկրում»,-նշել է Արտակ Ալոյանը, որը 9 անչափահաս երեխաների հայր է:
Շիրակի մարզպետը շնորհավորել է բնակիչներին նորամուտի կապակցությամբ` նշելով, որ իր համար ամենաուրախալի իրադարձությունը բնակարանամուտն է. «Շիրակում, որտեղ աղետից երեսուն տարի անց էլ դեռ անօթևաններ ունենք, յուրաքանչյուր նոր ընտանիքի բնակարանամուտն արդեն ուրախություն է, մենք, իհարկե, շատ անելիքներ ունենք դեռ, բայց պատրաստ ենք աջակցելու, օգնելու բոլորին, քայլեր ձեռնարկելու այս խնդիրների լուծման նպատակով»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:32:43