Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է մարզի 10 լավագույն մարզիկնրին

25.12.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր ընդունել է մարզի 10 լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին, հանձնել հավաստագրեր ու պատվոգրեր:
«2018 թվականը մեր երկրի համար բեկումնային տարի էր, ձեռքբերումների ու հաջողված տարի էր նաև մարզական բնագավառում: Ողջունում եմ ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, քանզի դուք մեր հանրապետության, մեր մարզի պատիվը բարձր եք պահել տարբեր մրցասպարեզներում : Եթե խոսում ենք սպորտից, բոլորս էլ գիտենք, որ Շիրակի մարզը սպորտային ձեռքբերումներով հարուստ մարզ է, մեր մարզիկները միշտ էլ աչքի են ընկել տարբեր հաջողություններով»,- նշել է Կարեն Սարուխանյանը: Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են սպորտի բնագավառի հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ այս առումով անելիքները շատ են, Կարեն Սարուխանյանը կարևորել է մարզական հաստատությունների հիմնանորոգումը, նոր մարզագույքի ձեռքբերումը: «Բոլորս էլ գիտենք, որ շատ անելիքներ ունենք, վստահ եմ, 2019 թվականին առավել մեծ ձեռքբերումներ ենք ունենալու, ավելի շատ մեդալներ ենք նվաճելու, իսկ մենք ավելի մեծ եռանդով ջանքեր կներդնենք, որպեսզի կարողանանք այս բնագավառի հոգսերը թեթևացնենք»,- ասել է Կարեն Սարուխանյանը:
Նշենք, որ տարբեր մարզաձևերի ՀՀ պաշտոնական առաջնություններում մեր թիմերը նվաճել են 324 մեդալ, որից 104՝ ոսկի, 92՝ արծաթ և 128՝ բրոնզ:
Մարզական-զանգվածային միջոցառումների հանրապետական եզրափակիչ փուլերում ևս նշանակալի են Շիրակի մարզի թիմերի ձեռքբերումները: Այստեղ նրանք նվաճել են 26 մրցանակ, որից 5-ը՝ առաջին, 10-ը՝ երկրորդ և 11-ը՝ երրորդ: 2018 թվականի հանրապետության 10 լավագույն մարզիկների կազմում ընտրվել են աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը/ծանրամարտ/, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը/հունահռոմեական ըմբշամարտ/ և աշխարհի փոխչեմպիոն Գրիգոր Մխիթարյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31