Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

26.12.2018

 

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում Շիրակի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփ վիճակագրությունը:

Զեկույցները կցվում են

 Մարզխորհրդի նիստի ընթացքում Շիրակի մարզպետն անդրադարձել է բոլոր ոլորտների հիմնախնդիրներին՝ կարևորելով համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, քաղաքաշինական ծրագրերի իրականացումը. «Համայնքների հարգելի ղեկավարներ բազմիցս կրկնված խոսք եմ ասում, բայց կրկին կասեմ՝ սեփական եկամուտներն ուղղվելու են համայնքների խնդիրների լուծմանը, եթե այս գումարները չեն հավաքվում, ապա կարծում եմ խոսքը գնում է համայնքապետի աշխատանքում թերացման և, ինչու չէ նաև, լեգիտիմության մասին: Ինչ վերաբերում է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրին, ապա կարևորում եմ բոլոր ծրագրերի ժամանակին ու անթերի իրականացումը»:
Կարեն Սարուխանյանը խոսել է նաև գյուղատնտեսության բնագավառի հիմնահարցերի, կրթության և առողջապահության ոլորտների ծրագրերի ու ձեռնարկների մասին՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է արվի կրթական ու առողջապահական հաստատությունների աշխատանքներում թերացումների ու խնդիրների վերացման համար: Շիրակի մարզպետը կարևորել է նաև ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրին համապատասխան վերահսկողության իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների պաշտպանության առումով ձեռնարկվող միջոցառումների և զարգացման ծրագրերի ու զբոսաշրջության աճին նպաստող նոր նախաձեռնությունների կյանքի կոչումը:
Հանդիպման ավարտին Կարեն Սարուխանյանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42