Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի որոշմամբ 1մլն 400 հազար դրամ է հատկացվել Նահապետավան համայնքի 11 ընտանիքների

27.12.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի որոշմամբ 1մլն 400 հազար դրամ է հատկացվել Նահապետավան համայնքի այն 11 ընտանիքներին, որոնց բնակելի տներն ու օժանդակ կառույցները տուժել էին 2018 թվականի հուլիսի 15-ի ուժեղ քամու հետևանքով: Բնակիչների կրած վնասները ուսումնասիրվել են ինչպես Նահապետավանի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի, այնպես էլ Շիրակի մարզպետի որոշմամաբ ստեղծված «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովի» կողմից: Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցելել են Նահապետավան, հանձնել նախատեսված գումարը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59