Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

27.12.2018

ՀՀ Շիրակի մարզպետ, ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարուխանյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին անցկացվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են 2018 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող մի շարք հարցեր: Նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել ՀՀ Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատում հաշվառված 129 զորակոչիկներին ուսումը շարունակելու, ինչպես նաև ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է իրավասությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մարզում 2018 թվականի ձմեռային զորակոչը պատշաճ անցկացնելու և զորակոչային առաջադրանքները կատարելու ուղղությամբ, իսկ ընթացքում առաջացած խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալու նպատակով կարևորվել է պատասխանատու ծառայությունների և մարզային զորակոչային հանձնաժողովի միջև ամենօրյա օպերատիվ կապի պահպանումը

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37