Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

31.12.2018


Սիրելի՛ շիրակցիներ

Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք հրաժեշտ ենք տալիս 2018 թվականին, որը բեկումնային էր հայ ժողովրդի կյանքում: Նոր Հայաստանի կերտմամբ մենք հիմք դրեցինք այն հիմնասյանը, որը դառնալու է hայ ժողովրդի բարօրության, նրանց հույսերի և ձգտումների արդարացման երաշխիքը: 2108 թվականին մեր երկրում անցկացվեցին աննախադեպ թափանցիկ ու արդար ընտրություններ: Շիրակի մարզում կյանքի կոչվեցին մի շարք ծրագրեր, վերանորոգվեցին կրթօջախներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ: Արվածը քիչ չէ, բայց անելիքներ էլ դեռ շատ ունենք: 2019 թվականից բոլորս մեծ սպասելիքներ ունենք: Վստահ եմ՝ Շիրակի մարզի հիմնահարցերը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում և հաջորդ տարիները մարզի տնտեսության ու ժողովրդի համար լինելու են զարգացման ժամանակաշրջան:
Սիրելի՛ շիրակցիներ, կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ ամենայն բարիք:
Թող նոր` 2019 թվականը բոլորիս համար լինի հաջողության ու բարեկեցության տարի, թող իրականանան մեր սպասումերն ու հույսերը, թող բոլոր օջախներում իշխի համերաշխությունն ու սերը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:Ամենաջերմ բարեմաղթանքներով Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44