Նորություններ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
31.12.2018
Համաձայն ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության 2018 թվականին աջակցություն է ցուցաբերվել արտահանման ներուժ և ներդրումների կարիք ունեցող ՓՄՁ սուբյեկտներին, ՓՄՁ աջակցության գործող կառույցներին, որը նպաստել է նոր ստեղծված և գործող կազմակերպությունների աճին, աշխատատեղերի ստեղծմանը և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով մարզում գործազրկության մակարդակի կրճատմանը, ապահովվել է թողարկված արտադրանքի ծավալների աճ, ներդրումային ռիսկի նվազեցում և արտերկրների հետ տնտեսական համագործակցության կազմակերպմանը:
ՀՀ Շիրակի մարզում 2018 թվականի գործունեության ծրագրով ստեղծվել է ոչ գյուղատնտեսական 852 նոր աշխատատեղ:
Մարզի վարչական տարածքում կատարվելիք կապիտալ ներդրումները (ոչ գյուղատնտեսական) հասցվել են մինչև 28.8 մլրդ դրամի, իսկ մեկ շնչի հաշվով ներդրումների ծավալը՝ մինչև 120.3 հազ. դրամի:
2018 թվականին անցկացվել է «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ» առաջին բիզնես ֆորումը, որի նպատակն է տնտեսության տարբեր ոլորտներում ծանոթանալ մարզի գործարար միջավայրին, հավաքագրել և համակարգել առկա գործարար տեղեկատվությունը, այն ներկայացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի վարչական կառույցներին և գործարարներին՝ հետագա հնարավոր համագործակցության ուղիներ փնտրելու, երկկողմանի կապեր հաստատելու և համատեղ գործունեություն ծավալելու համար` խթանելով պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումները:
2018 թվականին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 26 ներդրումային ծրագիր-առաջարկ:
Տարածաշրջանային ծրագրերի մշակման, այնպես էլ տարեկան գործունեության ծրագրի շրջանակներում մասնավոր ներդրողների խրախուսման գործում համագործակցում ենք Շիրակի արդյունաբերության պալատի և Շիրակի մարզային ՓՄՁ ԶԱԿ-ի հետ:
Համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու համար ներկայացված 19 ծրագրային հայտերից գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած 11 սուբվենցիոն ծրագրերից, որը կազմում է 483.5 մլն դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 192.2 մլն դրամ ութ ծրագրային հայտեր արդեն իսկ ավարտված են, որը կազմում է 319.7 մլն դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 137.2 մլն դրամ:
Ազատան համայնքի կենտրոնական թիվ 1 փողոցի հիմնանորոգման մայթերի նորոգման և երկրորդական փողոցների խճապատման աշխատանքներ,
Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի ճանապարհի շարունակության 1314մ հատվածի ասֆալտապատում,
Աշոցք համայնքի Փոքր Սեպասար-Մ1 ճանապարհահատվածի կոպճապատման աշխատանքներ,
Առափի համայնքի ներհամայնքային թիվ 1 ճանապարհի 1,2 կմ հատվածի և համայնքի կենտրոնի ասֆալտապատում,
Անուշավան համայնքի ներհամայնքային թիվ 13,14,24,25,29 փողոցների բազալտե խճով կառուցման աշխատանքներ:
Գյումրի քաղաքի կոմունալ ծառայության և աղբահանության ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում,
Անի համայնքի սահմանամերձ և լեռնային 10 բնակավայրի գիշերային լուսավորման ցանցի անցկացման աշխատանքներ:
Անուշավան համայնքի ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշարով կառուցման ծրագիրը:
Երեք ծրագրային հայտեր ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են համաֆինանսավորման տրամադրման համար, սակայն եղանակների և այլ պատճառներով հնարավոր չէ մինչև տարեվերջ ավարտել:
Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում (աշխատանքների 80%-ը կատարված է),
Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում համայնքային կենտրոնի, մանկապարտեզի կառուցում (աշխատանքների 20%-ը կատարված է),
Սարապատ համանքի սերմազտման, ախտահանման, մանրացնող և բարձիչ սարքավորումների ձեռք բերում (2018 թվականի նոյեմբերի 7-ին հավանության է արժանացել և 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից առաջարկվել է Սարապատ համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրի իրականացման մրցույթ, որը գտնվում է ընթացքի մեջ):
Միջազգային ծրագրեր
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից 2018 թվականին իրականացվել են հետևյալ ոլորտային ծրագրերը՝ հնդկացորենի վերամշակման գործարանի հիմնում (Բավրա բնակավայր), բարձրարժեք պանրի արտադրություն (Հայկավան և Մեծ Մանթաշ) և չրի և խոտաբույսերի արտադրություն (Արևշատ):
Համատեղ Եվրոմիության հայաստանյան պատվիրակություն, Մարդը կարիքի մեջ ՀԿ, Ամասիա համայնք, ՀՀ կառավարության աջակցությամբ հիմնվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքում բրդի վերամշակման արտադրամաս:
2018թվականին Ֆրանկոֆոնիայի ավանում ՀՀ Շիրակի մարզը ներկայացված է եղել իրեն բնութագրող ավանդույթների մասին պատմող, քաղաքային կենցաղին ու արհեստներին բնորոշ ցուցանմուշներ` գյումրեցուն հատուկ ֆայտոնը, մուշուրբեն և ըստ արժանվույն ներկայանալու և կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով։
2018 թվականին անցկացվեց «Եվրասիական Շաբաթ»-ը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառում, որը արդյունավետ երկխոսության հարթակ է Եվրասիական տնտեսական միության ստեղծած բիզնեսի զարգացման, գործիքների քննարկման: ՀՀ Շիրակի մարզի գործարարներին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնելու իրենց կողմից թողարկված արտադրանքը և մատուցվող ծառայությունները:
Չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքերի արդյունավետ կառավարման համար 2018 թվականին կազմվել է գույքացանկի 90%-ը և կազմակերպվել են 5 հանդիպումներ ներդրողների հետ:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացումն ունի մեծ հեռանկար, քանի որ մարզում առկա է զբոսաշրջության հիմնական ճյուղերի` համակարգված և փոխլրացնող զարգացման համար անհրաժեշտ և մեծածավալ ներուժ: Մարզը կարող է հետաքրքիր լինել ինչպես ներգնա, այնպես էլ` ներքին զբոսաշրջության զարգացման համար:
Քանի որ զբոսաշրջության զարգացումը հանդիսանում է ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության գերակա խնդիրներից մեկը, ուստի ՀՀ Շիրակի մարզպետարանը նախաձեռնել և մշակել է ՀՀ Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է համակարգված ձևով ներկայացնել ՀՀ Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, մարզի առավելություններն ու ներուժը, բացահայտել և նկարագրել այն զբոսաշրջային ուղղությունները, որոնք կարող են շոգեքարշի դեր կատարել ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նպատակ ունի նաև բացահայտել զբոսաշրջության բնագավառում առկա հիմնախնդիրները և նշագծել մարզում դրանց լուծման ուղիները, որը իր մեջ ներառում է Շիրակի մարզի զբոսաշրջային ոլորտի առկա վիճակի ամփոփ վերլուծությունը:
Բաժնի կողմից 2018 թվականին մշակվել է մարզի զբոսաշրջային երթուղիների էլեկտրոնային քարտեզը:
Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի շնորհիվ մշակվել է Շիրակի մարզի հետաքրքիր կենցաղավարությամբ ապրող մարդկանց էլեկտրոնային քարտեզը:
2018 թվականին մասնակցել ենք հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին, որի շրջանակներում ներկայացրել ենք ՀՀ Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, մարզի զբոսաշրջային հնարավորությունները (30 զբոսաշրջային վայրեր) և զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերը։
Ուսումնասիրվել և վերլուծվել են ՀՀ Շիրակի մարզ այցելած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը և զբոսաշրջիկների քանակը (40263):
Կազմակերպվում են զբոսաշրջության զարգացման ուղղված հանդիպումներ մարզի զբոսաշրջային ընկերությունների հետ:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ «ԵՄ հանուն մշակույթի, առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում Արփի համայնքում իրականացվում են զբոսաշրջության զարգացման ուղղված ծրագրեր:
Շիրակի մարզպետարանը` ի դեմս մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի, «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպության ու Գյումրի տուր տուրիստական ընկերությունների կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն գործընկեր»
2018 թվականին պետության, մասնավոր հատվածի, համայնքի և միջազգային կազմակերպությունների կողմից զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանն ուղղությամբ իրականացվել է շուրջ 686 մլն դրամի ներդրումներ:
ՀՀ Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարում է գերակա ուղղություններից մեկը: Այս շրջանակներում իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են ոլորտի ընդհանուր զարգացմանը: Գործում են շուրջ 30 ՏՀՏ ընկերություններ, որոնք ունեն լաբորատորիաներ, կրթական կենտրոններ, բիզնես ենթակառուցվածքներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և ԳՏՏԿ-ի, ԵՄ-ի և ՀՀ ՏԿԶՆ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։ Խթանել տեխնոլոգիական զարգացումը ՀՀ Շիրակի մարզում ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 200 ավելի երիտասարդներ և հզորացնել ՏՏ ընկերությունների կարողությունները՝ տրամադրելով դրամական և բիզնես զարգացման աջակցություն՝ 2018 թվականին կատարվել է 274.3 մլն դրամի ներդրում ստեղծելով 46 նոր աշխատատեղեր։ Սիմոնյան կրթական հիմնադրանը շարունակվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Կ.ԲԱԴԻՇՅԱՆ