Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչի հանդիսավոր արարողությունը

08.01.2019

Այսօր Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչի հանդիսավոր արարողությունը: Շիրակի մարզից զինծառայության են մեկնել այս տարվա առաջին նորակոչիկները:
Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, ծնողներն ու հարազատները:
Նորակոչիկներին բարի ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել Շիրակի մարզպետի տեղակալը՝ նշելով, որ հայ զինվորով է մեր երկիրն ամուր ու պաշտպանված:
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղվել:
Շիրակցի նորակոչիկներին երգ ու պարով, գեղեցիկ կատարումներով ողջունել են Ժողգործիքների նվագախմբի մենակատարները:
Նշենք, որ զորակոչն իրականացվելու է այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23