Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի մի շարք ճանապարհահատվածներ երթևեկության համար դարձել էին դժվարանցանելի

10.01.2019

Դեռ նախորդ օրվանից տեղացած առատ ձյան և չդադարող բքի պատճառով Շիրակի մարզի մի շարք ճանապարհահատվածներ երթևեկության համար դարձել էին դժվարանցանելի: Մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունների կողմից իրականացվել են և այժմ էլ ընթացքի մեջ են ճանապարհների մաքրման և աղավազային խառնուդրով մշակման աշխատանքները: Ճանապարհները երթևեկության բավարար մակարդակի բերելու համար Շիրակի մարզպետարանի պատասխանատուները վերահսկում են կազմակերպությունների աշխատանքը և համագործակցում նրանց հետ: Այս պահին էլ ճանապարհների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են, մարզում փակ ճանապարհներ չկան, միայն դժվարանցանելի են մի քանի ճանապարհահատվածներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31