Նորություններ
Աշխատանքային վերջին խորհրդակցությունը մարզպետի պաշտոնում
11.01.2019
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետի պաշտոնում այսօր անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը: Կարեն Սարուխանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին համագործացված աշխատանքի համար և վստահեցրել, որ այսուհետ էլ շարունակելու է աշխատանքն ու համագործակցությունը մարզային իշխանությունների հետ. «Ես վստահ եմ, որ մենք կհամագործակենք ու կկարողանանք հաջողել մեր մարզի հիմնահարցերի լուծման ճանապարհին:Այս կարճ ժամանակահատվածում ինձ համար գերխնդիր էր ամեն ինչ անել, որ հետհեղափոխական շրջանում ընտրական գործընթացն անցնի առանց ցնցումների, ինչը կարծում եմ ստացվել է»:
Մարզպետարանի աշխատակազմը ևս շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նորընտիր պատգամավորներ Կարեն Սարուխանյանին, Սոֆիա Հովսեփյանին և Նազելի Բաղդասարյանին հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք մաղթել: