Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարզաբանում

23.01.2019

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հրապարակումները, Շիրակի մարզպետարանը հարկ է համարում տեղեկացնել, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Շիրակի մարզպետի կարգադրություններով և գլխավոր քարտուղարի հրամաններով մարզպետարանի բոլոր աշխատակիցները իրենց աշխատած ժամանակահատվածին համամասնորեն, ստացել են պարգևատրում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերի դրույթները: Հարկ է նշել, որ հրապարակված հավելվածներում նշված են հաշվարկային պարգևավճարները, որոնք ներառում են եկամտային հարկը, այսինքն պարգևավճարները դեռևս հարկված չեն: Իսկ պարգևատրումները կատարվել են առանց որևէ օրենքի խախտման:

Ներկայացնում ենք նաև Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի մեկնաբանությունները: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31