Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ վարչության զորամասում կայացավ աշխատանքային խորհրդակցություն

25.01.2019

2019 թվականի հունվարի 25-ին Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ վարչության զորամասում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զորամասի հրամանատարի կողմից ներկայացվեց 2018 թվականի ընթացքում Շիրակի մարզի սահմանամերձ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և ազգաբնակչության հետ աշխատանքի արդյունքները, քննարկվեցին ընթացիկ տարում սահմանային շերտ մուտք գործելու պայմաններն ու կարգը։ Համայնքների ղեկավարներին ներկայացվեցին այն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնց հիման վրա ձևակերպվում են գյուղատնտեսական և հանքարդյունահանման նպատակով տրամադրվող անցաթղթերը։
Սահմանապահ վարչության ծառայողների կողմից պարտականությունները բարձր մակարդակով իրականացնելու, ինչպես նաև վերջիններիս ՀՀ պետական սահմանի պաշտպանության գործին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության ու կարևորության մասին ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաև Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետարանի և ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեցին սահմանամերձ համայնքների ղեկավարներ, ծառայությունների ներկայացուցիչներ մի շարք բնակիչներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23