Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավո՜ր տոնդ հայոց հաղթանակած բանակ

28.01.2019

Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ:
Հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է Հայոց բանակի ստեղծումը, որը մեր պետության անկախության ու հայ ժողովրդի խաղաղ կյանքի երաշխավորն է:
Հայոց բանակն այսօր ի վիճակի է հակադարձելու ցանկացած ոտնձգության, ապահովելու մեր անկախ պետականության և հայ ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ կյանքը, ինչի համար պարտական ենք մեր անդորրը դիրքերում և խրամատներում գիշերուզօր պաշտպանող հայ զինվորին:
Հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև:
Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` զինվորներին, սպայական կազմին, արցախյան հերոսամարտի վետերաններին, երկրապահ կամավորականներին, մեր նորօրյա հերոսներին ցանկանում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, մարտական բարձր ոգի, ռազմական արվեստի յուրացման գործում նորանոր ձեռքբերումներ:

Հարգանքով` Վ.Գրիգորյան
/ մարզպետին փոխարինող/
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59