Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 2018թ-ի գործունեության արդյունքների ամփոփումը

29.01.2019

Հունվարի 29-ին Շիրակի մարզպետարանում կայացել է ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 2018թ-ի գործունեության արդյունքների ամփոփումը: Նիստը վարել են Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն ու Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: 2018 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների մասին ընդհանուր հաշվետվությամբ հանդես է եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ա. Գյոզալյանը:
http://shirak.mtad.am/aiv/
2018 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար պատվոգրերով են պարգևատրվել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատուներ և համայնքների ղեկավարներ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30