Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

29.01.2019

ՀՀ Շիրակի մարզպետին փոխարինող Վարդան Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 29-ին անցկացվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի զինվորական կոմիսարի կողմից ներկայացվել է 2018 թվականի ձմեռային զորակոչի պլանային առաջադրանքների կատարման ընթացքը։ Վերջինիս կողմից հավաստիացվել է, զինվորական կոմիսարիատի կողմից անհրաժեշտ աշխատանքներ են տարվում զորակոչի առաջադրանքները բարձր ցուցանիշներով ապահովելու ուղղությամբ։
Նիստի ընթացքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն, քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել ՀՀ Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատում հաշվառված զորակոչիկներին ուսումը շարունակելու համար, ընտանեկան պայմաններից ելնելով և «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04