Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետին փոխարինող Վարդան Գրիգորյանն այսօր հանդիպել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» և Յունիսեֆ Հայաստանի կազմակերպությունների ներկայացուցիչներին

30.01.2019

Շիրակի մարզպետին փոխարինող Վարդան Գրիգորյանն այսօր հանդիպել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» և Յունիսեֆ Հայաստանի կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց համագործակցությամբ շուտով Հայաստանում կմեկնարկի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագիրը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ կարևորելով դեռահասների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվության բարձրացումը. «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել 12-18 տարեկան դեռահասների քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: Մենք կարևորում ենք դպրոցների հետ համագործակցությունը, նրանց ակտիվ մասնակցությունը այս ծրագրին»:
Վարդան Գրիգորյանը ողջունել է ծրագրի նախաձեռնող խմբի անդամներին՝ նշելով, որ ձեռնարկն իրապես կարևոր է, քանզի խոսքը դեռահասներին նոր հմտություններ սովորեցնելն է, նրանց ակտիվ գործունեությանը նպաստելը: «Վստահեցնում եմ, որ մարզային իշխանությունները պատրաստակամ են հնարավորությունների շրջանակներում աջակցելու ձեր ձեռնարկի իրականացմանը»,- նշել է նա:
«UPSHIFT Հայաստան» ծրագիրը իր մեջ ներառում է դեռահասների զարգացման, սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության առաջատար մոտեցումների տարրեր` նպատակ ունենալով դեռահասների մոտ զարգացնել սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության հմտություններ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու, ինչն հնարավորություն կտա առավել արդյունավետ համագործակցության:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23