Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համագործակցության 2-րդ հուշագիրը ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ազգային արժեք ակումբ» ՀԿ-ի միջև

30.01.2019

Հունվարի 30-ին Շիրակի մարզպետին փոխարինող Վարդան Գրիգորյանն ու «Ազգային արժեք ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Սրտաշյանը ստորագրել են համագործակցության 2-րդ հուշագիրը: Դեռ նախորդ տարի ակումբի հետ մարզպետարանի կնքած համագործակցության առաջին հուշագրի շրջանակներում կողմերը միավորել էին ջանքերը կրթական ծրագրերի իրականացման հարցերում, ինչը բավական դրական արձագանք է ունեցել:
«Ողջունում եմ ձեզ և ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել և կրելու է շարունակական բնույթ: Շիրակի մարզպետարանը՝ կարևորելով քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, նախորդ տարվա նոյեմբերին կնքեց առաջին հուշագիրը, այժմ էլ մենք շարունակում ենք համագործակցությունը: Ինձ համար աշխատանքում քաղհասարակության հետ գործակցելն առանցքային ուղղություններից մեկն է, քանզի այդ համագործակցության արդյունքում մենք կկարողանանք դրական տեղաշարժ ունենալ տարբեր ոլորտներում»,-նշել է Վարդան Գրիգորյանը:
««Ազգային արժեք ակումբ»-ի անունից ուզում եմ մարզային իշխանություններին շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար, մենք ուրախ ենք, որ առաջին հուշագրի ստորագրումն իր արդյունքներն ունեցել է»,-ընդգծել է «Ազգային արժեք ակումբ» ՀԿ նախագահ Վարդան Սրտաշյանը:
Ըստ հուշագրի` «Ազգային արժեք ակումբ» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում «Ազգային կառավարիչների դպրոց 3» ծրագրի շրջանակում կազմակերպել կառավարման, իրավական, աշխարհաքաղաքական, էթնոմշակութային և այլ բնույթի դասընթացների շարք, որոնք կնպաստեն երիտասարդների՝ ՏԻՄ-ի մասին ունեցած, կառավարման, իրավական, քաղաքական և քաղաքացիական գործընթացների մասին տեսական գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Հուշագրի համագործակցության շրջանակներում Շիրակի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում «Ազգային կառավարիչների դպրոց 3» ծրագրի շրջանակում կազմակերպել ծրագրի նախորդ դասընթացների փուլը բարեհաջող անցած երիտասարդների պրակտիկայի անցկացումը Շիրակի մարզպետարանում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04