Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անհրաժեշտ է ողջամիտ լուծում «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերության» գործունեությունը շարունակելու համար

02.02.2019

Շիրակի մարզպետին փոխարինող Վարդան Գրիգորյանն ու մարզպետարանի աշխատակազմը միանալով մարզի մի շարք կազմակերպությունների ու անհատների մտահագություններին՝ վստահեցնում են, որ պատրաստ են քննարկումների և ողջամիտ լուծումների որոնման «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը չդադարեցնելու համար։ Մարզում երկարամյա գործունեություն ծավալող հեռուստաընկերությունը հանդիսացել է լրագրողական դարբնոց և շատ հանրաճանաչ լրագրողների առաջին քայլերի ականատեսը, մենք զորակցություն ենք հայտնում հեռուստաընկերության կոլեկտիվին՝ կարևորելով մարզում որևէ աշխատատեղ չփակելը։ Այնուամենայնիվ, նաև նշում ենք, կառավարության նոր ներդրումները պետք է լիարժեք հիմնավորված ու արդարացված լինեն։ Դրա համար կարծում ենք՝ պետք է գտնել այլընտանքային, ողջամիտ լուծում Շիրակի գործունեությունը շարունակելու համար։ Այդ լուծմանը կարելի է հանգել քննարկումների ու համագործակցության արդյունքում։ Շիրակի մարզպտարանը պատրաստ է աջակցելու քննարկումների կազմակերպմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23