Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցկացրել է առաջին բրիֆինգը

07.02.2019

Աշխատանքում բաց ու թափանցիկ, համագործակցության մեջ՝ ազնիվ ու մարզի խնդիրներով մտահոգ,- Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցկացրել է առաջին բրիֆինգը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու ձեռնարկներին:
«Հիմնական առաջնահերթությունը մարզի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունն է, որին հնարավոր կլինի հասնել աշխատատեղերի, գրավիչ ներդրումային դաշտի ապահովման և այլ գործիքների ստեղծմամբ ու օգտագործմամբ: Ինձ համար, որպես շիրակցու, որին պատասխանատվության ահռելի բաժին է հասել, կարևոր է անօթևանության և աղքատության հիմնախնդիրների լուծումը, քանզի կան դեպքեր, երբ մենք հասկանում ենք, որ հումանիտար աղետի մեջ ենք: Այս խնդիրների լուծմանը հնարավոր կլինի հասնել լուրջ ջանքերի ու կոմպլեքս միջոցառումների մշակման դեպքում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ չի անտեսվելու որևէ բնագավառի խնդիր, հանդիպումներ են կազմակերպվելու բոլոր շահագրգիռ կողմերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, տարածքային կառավարումը հավասարակշված է իրականացվելու. «Բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում կձևավորվի այդ ոլորտների զարգացման տեսլականն ու ռազմավարությունը: Մենք փորձելու ենք ապահովել մասնակցայնություն, հնարավորինս շատ դերակատարներ ենք ներգրավելու գործընթացներում»:
Ըստ նորանշանակ մարզպետի՝ աշխատանք տարվելու է բոլոր խմբերի հետ, ներդրումային գրավիչ դաշտ ապահովելու համար փորձ է արվելու աջակցելու այժմ արդեն աշխատող գործարարների հետ, ամեն ինչ արվելու է նաև Շիրակի մարդկային ռեսուրսն օգտագործելու համար. «Խոսքս հատպակես այն մարդկանց մասին է, որոնք այլևս մարզում չեն, մարդկային կապիտալը մեծ ներուժ ունի, մենք պետք է կարողանանք նրանց ուշադրությունը, էներգիան ուղղել դեպի Շիրակ»:
Անդրադառնալով հնարավոր կադրային փոփոխություններին ու կրճատումներին, Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, հաշվի են առնվելու կադրերի ռեսուրսը, փորձառությունն ու հնարավորությունները, արհեստական խնդիրներ այս առումով մարզպետարանում չի առաջանալու:
Տիգրան Պետրոսյանը պատասխանել է լրագրողներին հուզող բոլոր հարցրերին՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, տարբեր բնագավառների խնդիրներին. «Կարծում եմ շատերի համար գաղտնիք չէ, որ ես ու իմ թիմակիցները կոռուպցիայի ու անարդարությունների դեմ պայքարի երեկ չէ, որ դուրս ենք եկել և ամենակարևորը պայքարի դուրս չէինք եկել դրսից ներս գալու, ասել կուզի՝ պաշտոն ստանալու համար: Մեզ համար այս պայքարը գաղափարական է եղել, մեր ձգտումն էլ դրական փոփոխություններն են»:
Շիրակը սիրո ու սրտացավության մեծ պաշար ամբարած մարզ համարող մարզպետը վճռականությամբ է անցնում աշխատանքի, իսկ դրական փոփոխություններին ոչ միայն սպասում է, այլև հավատում նշելով, որ եթե փոփոխություններ ուզում ենք, ապա պիտի փոխվենք բոլորս, փոփոխություները մեզնից պետք է սկսենք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33