Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի նորանշանակ մարզպետը մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային առաջին հանդիպումը

07.02.2019

Շիրակի նորանշանակ մարզպետը փետրվարի 7-ին մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային առաջին հանդիպումը: Տիգրան Պետրոսյանը ծանոթացել է պատասխանատու վարչությունների, բաժինների ղեկավարներին և նրանց գործունեությանն առնչվող հարցերին:
«Ինձ պատիվ ու պատասխանատվություն է ընձեռվել ղեկավարելու իմ մարզը: Ինձ համար աշխատանքը համագործակցությունն է: Աշխատանքային մոտեցումների ու առաջնահերթությունների հստակեցումը պետք է անենք հիմնվելով մեր մարզի առջև ծառացած հիմնահարցերի լուծման տեսանկյունից: Դուք, կարծում եմ, լսել եք ՀՀ վարչապետի խոսքը. գործադիրի ղեկավարը կարևորեց մարզերում բիզնես միջավայրի բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, սոցիալ-տնտեսական վիճակի հիմնահարցերի լուծմանն ուղղված քայլերի ձեռնակրումը: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Շիրակի մարզն այս առումով տասնամյակների չլուծված խնդիրներ ունի, դրանց լուծմանը պետք է միտված լինի մեր գործունեությունը»,- աշխատակիցների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել առաջիկա օրերին անհետաձգելի հանդիպումներին ու անելիքներին: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ մարզպետի աշխատանքն աշխատակազմի հետ լինելու է մաքսիմալ պատասխանատու, գործընկերային ու թափանցիկ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23