Նորություններ
Պլովդիվը` հայ երիտասարդ լուսանկարիչի տեսախցիկի միջոցով» խորագրով
08.02.2019
Փետրվարի 8-ին Գյումրու երիտասարդական պալատում տեղի է ունեցել «2019թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը` հայ երիտասարդ լուսանկարիչի տեսախցիկի միջոցով» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա Կայմակչիևա Մարիա Պավլովան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր: Բուլղարիայի դեսպանատան ջանքերով կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված են հայ երիտասարդ լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանի գործերը։ Պլովդիվ կատարած իր այցի ընթացքում լուսանկարիչը հնարավորություն է ունեցել տեսնել և պատկերացում կազմել Պլովդիվի հայերի ավանդույթների և սովորույթների մասին, վայելել հին քաղաքի համայնապատկերը և քաղաքի վերածննդի շրջանի նրբագեղ տները: