Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների Շիրակի մարզի ընտրական փուլը

12.02.2019

Այսօր Գյումրու թիվ 23 դպրոցի հրաձգարանում անցկացվեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների Շիրակի մարզի ընտրական փուլը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետարանի աշխատակիցները: Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզպետարանի աշխատակիցները /3 տղամարդ և 3 կին/ կմասնակցեն փետրվարի 21-22-ը Երևանի «Ասպար Արմս» ՍՊԸ-ի հրաձգարանում անցկացվելիք մրցույթի եզրափակիչ փուլին: Նշենք, որ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին:
Հրաձգություն մարզաձևը ռազմավարական խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտենա զենքի հետ ճիշտ վարվելու և օգտագործելու կարգը, ինչպես նաև տիրապետի նշանառությանը և կրակելուն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21