Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ

12.02.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների և Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Փոքր Մանթաշ համայնքի վարչական տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրների վրա կապտաժներ կառուցելու խնդիրը: Մանթաշ գետի աջ և ձախ ափերին գոյություն ունեցող աղբյուրների կապտաժավորման և դրենաժավորման աշխատանքների իրականացմամբ կլուծվի տարածաշրջանի մի շարք համայնքներ մատակարարվող ջրի որակի խնդիրը, սակայն համայնքների ղեկավարները ջրամատակարար ընկերության հետ համաձայնության չեն գալիս:
Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ հնչել են երկու կողմերի տեսակետները: Լսելով կողմերի կարծիքները՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն առաջարկել է խնդրի կարգավորման համար նոր ելք գտնել, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար. «Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ տևական ժամանակ ձեր բանակցություններն արդյունք չեն տվել, ինչը կարծում եմ, ենթադրել է տալիս, որ նոր թարմացված առաջարկի ու երկուստեք ընդունելի փաթեթի մշակման անհրաժեշտություն է զգացվում: Այստեղ կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու շահն առաջնային համարել և մտածել խնդրի շուտափույթ լուծման տարբերակներ»:
Մարզպետի առաջարկությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նոր փաստաթղթային տարբերակ է մշակելու, որը կքննարկվի առաջիկայում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Գյումրի քաղաքի ջրամատակարարման հիմնահարցերին: Տիգրան Պետրոսյանը պատասխանատուներին հորդորել է աշխատանքում հետևողականություն դրսևորել և ահազանգերին առավել պատասխանատվությամբ արձագանքել: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21