Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համագործակցության հուշագիր ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև

13.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը կհամագործակցեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի շրջանակներում՝ Գյումրիում գործող դպրոցներում և միջին մասնագիտական հաստատություններում սովորող երեխաների հետ աշխատանք տանելու համար: Ըստ այդմ, փոխադարձ աջակցություն կցուցաբերվի Շիրակի մարզում 12-18 տարեկան դեռահասների շրջանում նորարության, նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության խթանման, ինչպես նաև վերջիններիս կրթման և անհատական զարգացման հարցում։
«Ուզում եմ վստահեցնել, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության և վստահ եմ՝ հնարավորություն կունենանք գլոբալ խնդիրների լուծման: Ես տարիներ շարունակ աշխատել եմ երիտասարդների հետ, այժմ էլ որպես մարզպետ առավել քան շահագրգիռ եմ այս բնագավառում դրական միտումներին ու արդյունավետ համագործակցությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Մենք շնորհակալ ենք ակտիվ համագործակցության ու աջակցության համար: Ուրախ եմ, որ մարզային իշխանությունները կարևորում են երիտասարդության հիմնահարցերի լուծումը, այս հուշագիրը կարծում եմ նոր ձեռնարկների հիմք կդառնա»,- ասել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04