Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարն այսօր պաշտոնապես ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

13.02.2019

 Փետրվարի 13-ին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզի համայնքների, ուժային կառույցների, մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին, մարզպետարանի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին:
Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել, որ ուրախությամբ է այցելում Շիրակի մարզ։
«Ես վստահ եմ՝ այն ընտրությունը, որ մենք կայացրել ենք՝ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, լավագույն որոշումներից մեկն է, որովհետև պարոն Պետրոսյանն իր հասարակական և քաղաքացիական գործունեության ընթացքում ցույց է տվել, որ նվիրյալ հայորդի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, լավ շիրակցի է, լավ գյումրեցի է և իր նվիրումով ու լավ աշխատանքով առաջիկայում բարձր ցուցանիշներ ենք արձանագրելու»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նախարարն ընդգծել է, որ մարզը մարդկային լուրջ ռեսուրս ունի և տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի դրական տեղաշարժ արձանագրել: Այդ գործում, ըստ Սուրեն Պապիկյանի, նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը շատ անելիքներ ունեն։
Նախարարը բարձր է գնահատել Տիգրան Պետրոսյանի ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը և վստահեցրել, իր նվիրումովմարզպետին կհաջողվի ուրվագծել մարզի զարգացման տեսլականը։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին և հաջողություններ մաղթել նրան հետագա օրենսդրական գործունեության մեջ։
Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և տարածքային կառավարման և զարգացման նախարարին ցուցաբերած վստահության համար և ընդգծել, որ առաքելությունը համարում է մարզում առկա անօթևանության և աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։

https://www.youtube.com/watch?v=hyIfDKCyAqk&feature=youtu.be

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21