Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Գյումրիում ՌԴ հյուպատոսին

14.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 14-ին հանդիպել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Անատոլևիչ Կոպնինին:
Ճանաչողական հանդիպման մեկնարկին Տիգրան Պետրոսյանը ողջունել է հյուպատոսին, իսկ հյուպատոսը շնորհավորել և աշխատանքային բեղուն ընթացք է մաղթել նորանշանակ մարզպետին:
«Հարգելի պարոն Պետրոսյան շնորհավորում եմ ձեզ պատասխանատու աշխատանքի անցնելու առթիվ, ուրախ եմ, որ բավական փորձառու մարդ է այս պաշտոնում և մենք պատրաստ ենք համագործակցելու և համատեղ աշխատելու»,- նշել է Ալեքսանդր Կոպնինը:
Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ համատեղ աշխատանքն ու գործակցությունը կրելու է շարունակական բնույթ. «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Վստահ եմ՝ մենք կհամագործակցենք: Կարծում եմ, որ հնարավոր է խորացնել միջմարզային կապերը, նոր միջոցառումների ու գործողությունների ծրագրեր մշակել ու քննարկել»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21