Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուընկալել է Շիրակի և Արթիկի թեմակալ առաջնորդների

18.02.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Նարեկ վարդապետ Ավագյանին:
Ողջունելով թեմակալ առաջնորդներին` Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ կարևորում է նրանց օրհնությունն ու նրանց հետ համատեղ գործակցությունը:
«Ինձ համար որպես մարդու, որպես քաղաքացու և որպես տարածքային կառավարման պատասխանատուի պատիվ է աշխատել ու համագործակցել երկու թեմերի առաջնորդների հետ: Որպես հայ առաքելական եկեղեցու զավակ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը ստացված լինի և տա իր արդյունքները»,- նշել է Շիրակի մարզպետը:
«Մենք փոխադարձ այցելությունների կողմնակից ենք, դրանք վկայում են, որ մարզպետն ու մարզային իշխանությունները հարգանք են ցուցաբերում եկեղեցու նկատմամբ, եկեղեցին՝ մարզային իշխանությունների: Անշուշտ, ես իդեալական հարաբերությունների կողմնակից եմ, վստահ եմ՝ համագործակցությունը եթե ստացված լինի, ապա դրանից կշահի շիրակցին»,- ասել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Ես Արթիկում ընդամենը չորս տարի եմ աշխատում, սակայն հասցրել եմ ծանոթանալ մարզի բնակիչների սոցիալական վիճակին, մեզ համար անչափ մտահոգիչ են այս խնդիրները և դրանց լուծմանը միտված ծրագրերի իրականացումը շատ ենք կարևորում»,- ասել է Նարեկ վարդապետ Ավագյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Շիրակի մարզի հիմնախնդիրներին, մասնավորապես՝ աղքատությանը, անօթևանությանն ու գործազրկությանը: Քննարկվել են մարզում իրականացվելիք առաջիկա ծրագրեր, մարզի զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք ձեռնարկներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04