Նորություններ
Համայնքի ղեկավարի ընտրություններ Շիրակի մարզի Աշոցք և Հառիճ համայնքներում
18.02.2019
Փետրվարի 16-ին Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում անցկացված արտահերթ ընտրություններում նախնական տվյալների համաձայն հաղթել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Կարեն Մանուկյանը՝ 1276 ձայն: Ձայների քանակով երկրորդ տեղում է Աշոցքի նախկին համայնքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Ալոյանը՝ 804 ձայն, երրոդ տեղում՝ Կարեն Մարտիրոսյանը՝ 495 ձայնով: Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություն է անցկացվել նաև մարզի Հառիճ համայնքում: Այս համայնքում երկու թեկնածուներից հաղթող է ճանաչվել համայնքի գործող ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը: Նախնական տվյալների համաձայն համայնքապետն հավաքել է 361 ձայն: Մյուս թեկնածուի օգտին քվեարկել է 200 քաղաքացի: