Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում առողջապահական հիմնախնդիրների շուրջ

18.02.2019

 Փետրվարի 18-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի` Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի / https://www.facebook.com/ArmeniaSDGLab/ և ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հանդիպումը:
«Շնորհակալություն ձեզ այցելության համար, վստահություն ենք հայտնում, որ մեր համագործակցությունն իրապես կնպաստի առողջապահության բնագավառի մի շարք հիմնահարցերի լուծմանը: Վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք մեր նախաձեռնություններով նպաստել մարզի ազգաբնակչության առողջության պահպանմանը, մի շարք հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանն ու բուժմանը: Այս հանդիպումը համարենք մեր համագործակցության առաջին քայլը և շարունակենք վճռականությամբ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում առողջապահության բնագավառին առնչվող մի շարք խնդիրների համար ԿԶՆ ազգային նորարարական Կենտրոնի առաջարկած նոր լուծումները: Քննարկվել են նաև Շիրակի մարզպետարանի և ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի միջև համագործակցության հնարավորությունները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21