Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ ներկայացուցիչների հետ

20.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման հեռանկարներին, առաջիկա մարտահրավերներին ու հիմնախնդիրներին, հնարավոր համագործակցության ուղիներին վերաբերող հարցեր:
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի անդամները ներկայացրել են իրենց ձեռնարկները, մասնավորապես անդրադառնալով ինտելեկտուալ մրցաշարերին ու նախաձեռնություններին:
Շիրակի մարզպետը քաղհասարակության ներկայացուցիչներին վստահեցրել է, որ մարզպետարանը բաց է ցանկացած առաջարկի ու քննարկման համար՝ կարևորելով մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներում, զբոսաշրջության ու կրթական խնդիրների լուծման հարցում հասարակական կազմակերպությունների աջակցությունն ու համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04