Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արիս» բարեգործական հիմնադրամը ծրագրերն իրականացնում է Շիրակի մարզում

21.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Երուսաղեմի միաբան Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին և «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սյուզի Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունը, մասնավորապես նշելով, որ իրենց ջանքերն ուղղված են Շիրակի մարզի խնդիրների լուծմանը: Շիրակի մարզի ընտրությունը հիմնադրամը պայմանավորում է այն հանգամանքով, որ այստեղ սոցիալական խնդիրներն ավելի շատ են:
Այս փուլում, ինչպես տեղեկացրել են հիմնադրամի ներկայացուցիչները, ցանկություն ունեն նոր բիզնես նախաձեռնությամբ հանդես գալու, ինչպես նաև լուծելու Անիի տարածաշրջանի համայնքների ջրի խնդիրը:
Տիգրան Պետրոսյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնել իրականացրած ծրագրերի համար և վստահեցրել, որ Շիրակի մարզպետարանը բաց է համագործակցության, լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերելու համար:
Նշենք, որ անցած մեկուկես տարիների ընթացքում հիմնադրամն արդեն հասցրել է մի շարք ծրագրեր ու ձեռնարկներ կյանքի կոչել, մասնավորապես մկրտվել են մարզի շուրջ 700 երեխաներ, հիմնադրամի միջոցներով սայլակներ են տրամադրվել կարիքավորներին, սահմանամերձ գյուղերում դեղորայք է բաժանվել, գյուղացիների շրջանում անվճար բուժզննում է անցկացվել, Բայանդուրի դպրոցին համակարգիչներ են տրամադրվել, ջեռուցման հարցն է լուծվել, Մայիսյանում՝ մանկապարտեզում, Մարմաշենում՝ մշակույթի տանը տեղադրվել են արևային համակարգեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04