Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Շիրակի մարզպետի մոտ

21.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է շվեյցարահայ գործարար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանին և Շվեյցարիայից հայրենիք ժամանած գործարար, տնտեսագետ Գյումրու «Մեղր ու բույս» թեյարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանին:
Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է Շիրակի հիմնախնդիրները՝ նշելով, որ մարզը մեծ ներուժ ունի, որը, ցավոք, դեռ օգտագործված չէ:
«Ինձ համար մեր մարզի ներուժն օգտագործելը, տարբեր ոլորտների հնարավորությունների բացահայտումն ու օգտագործումը գերխնդիր է: Չափազանց կարևորում եմ անօթևանության ու աղքատության հաղթահարումը տարատեսակ ծրագրերի ու ձեռնարկների միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցության, ուրախ կլինենք մեր մարզում տեսնելու մեր սփյուռքահայ բարերարներին, կօգնենք, կաջակցենք նախաձեռնությունների իրականացման հարցում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շվեյցարահայ գործարար Դանիել Փափազյանը ներկայացրել է իրենց ծավալած գործունեությունը Շվեյցարիայում՝ նշելով, որ Ժնևի հայ համայնքը բավական ակտիվ ու կառուցողական գործունեություն է ծավալում:
«Հարգելի պարոն Պետրոսյան, ուրախ եմ տեսնելու ղեկավարի, որն այնքան շահագրգիռ է իր մարզի զարգացմանը միտված ձեռնարկների իրականացման առումով, ձեր ոգևորությունն ինձ ևս ոգևորում է, հաստատակամություն հաղորդում մեկնել Շվեյցարիա ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին, քայլեր ձեռնարկել նրանց հենց ձեր մարզ ուղղորդելու, նոր ծրագրեր կյանքի կոչելու»,- նշել է Դանիել Փափազյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58