Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցություն «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» համաժողովին

22.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկա է գտնվել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի ամփոփիչ համագումարին, որին ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ կրթության գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մի շարք պախատասխանատուներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման ընթացքում գրանցած հաջողություններն ու քաղած դասերը, խոսվել է մարտահրավերների և հետագա քայլերի մասին: Նշենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր դեռևս 2017 թվականից, որի արդյունքում դպրոցներում իրականացվել է ներառական կրթության բարեփոխման գործընթացը՝ նպատակ ունենալով կրթությունը դարձնել հասանելի բոլոր երեխաների համար: Երկամյա գործունեության ընթացքում մշակվել են գործիքներ և մատնանշվել ուղիներ՝ բոլորի համար որակյալ ներառական կրթություն ապահովելու նպատակով: Այս ամենը կյանքի է կոչվել Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի ֆինանսավորմամբ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ծրագիրն այս փուլում իր առջև խնդիր է դրել ապահովել Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների որակյալ կրթությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44