Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետը մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համաժողովին

22.02.2019

 Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում փետրվարի 22-24-ը Գյումրիում կանցկացվի համաժողով: Ծրագրի շրջանակներում հիմնադրվել է «ՀամաԶարԿ»՝ Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման կոալիցիան, որի մեջ ընդգրկվել են ՀՀ մարզերի և Երևանի 34 հասարակական կազմակերպություններ: Կոալիցիայի անդամ 34 կազմակերպություններին միավորել է Հայաստանում զարգացած, մասնակցային սկզբունքով կառավարվող համայնքների ստեղծումը:
Համաժողովին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և ողջունել կազմակերպիչներին ու մասնակիցներին. «Այս համաժողովն ու կոալիցիայի ստեղծումն համարում եմ կարևոր նախաձեռնություն, քանի որ այն կնպաստի համայնքների զարգացմանը: Մենք պատրաստ ենք քննարկումների ու նոր ծրագրերի իրականացման հարցում աջակցության ցուցաբերման, քանզի կարևորում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացումը, մասնակցային կառավարումն ու ռազմավարության պլանավորման անհրաժեշտությունը»:
Համաժողովի կազմակերպիչ, «Կոմպաս» կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանն էլ կարևորել է համագործակցությունը և նշել, որ իրենց ձեռնարկը միտված է բարձրացնելու հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, ինչպես նաև համայնքային կառավարման մեջ հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04