Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը

23.02.2019

 Այսօր Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու արտերկրի գործարարներ ու ներդրողներ: Համաժողովին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք նախարարներ և մարզպետներ։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ ֆորումին մասնակցել է նաև Շիրակի պատվիրակությունը։
Համաժողովի շրջանակում վարչապետը մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում: Գործարարները կառավարության ղեկավարին ներկայացրել են նախաձեռնությունները, որոնք միտված են նոր արտադրություններ հիմնելուն ու աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի շրջանակում ներկայացված ներդրումային ծրագրերի քննարկմանը: Ծրագրերը նախատեսվում են իրականացնել գյուղատնտեսության, մեքենաշինության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում:
2019թ․ կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։ Շիրակի մարզում բիզնես համաժողով կանցկացվի մայիս ամսին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26