Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցություն «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությանը

27.02.2019

 Փետրվարի 27-ին Գյումու «Հոկտեմբեր » կինոթատրոնում տեղի է ունեցել «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը նվիրված է գյումրեցի հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի մեծ սպորտում ձեռքբերումներին և նվաճումներին:
Ցուցադրությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, սպորտի ոլորտի պատասխանատուներ:
Ֆիլմի նկարահանումները հովանավորել է սպորտի ոլորտում գործունեություն ծավալած «Վիվառո» ընկերությունը:
Մինչ ֆիլմի ցուցադրությունը կայացել է մամուլի ասուլիս Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի, Արթուր Ալեքսանյանի, Vnews.am սպորտի բաժնի գլխավոր խմբագիր Կարեն Ռաֆայելյանի մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58