Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այց «Գյումրի բժշկական կենտրոն»

27.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 27-ին այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն», հանդիպել աշխատակիցներին, լսել նրանց մտահոգող խնդիրները, զրուցել առաջիկա անելիքների ու ձեռնարկների մասին:
«Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ, մարդկանց, ովքեր ամեն օր մարդկային կյանքեր են փրկում և, բնականաբար, իրենց վրա են վերցնում սոցիալական անարդարության առաջին ալիքը, բայց միևնույնն է ուզում եմ վստահ լինել, որ ցանկացած դեպքում դուք ձեր մասնագիտական գործունեությունն իրականացրել և իրականացնելու եք ամենայն պատասխանատվությամբ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետն ուրախությամբ փաստել է, որ կառավարությունն` ի դեմս առողջապահության նախարարության, բավական ակտիվորեն լծվել է առողջապահության բնագավառում նոր ծրագրերի իրականացմանը:
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ ներկայացնելով բուժհաստատության հնարավորությունները, նշել է, որ բազմապրոֆիլ կենտրոնն ունի ախտորոշիչ լուրջ հնարավորություններ, վիրասրահներ, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներ, մատուցվում են լաբորատոր բազմակողմանի ծառայություններ: Ավելացել են վճարովի ծառայությունները՝ դառնալով 550 մլն դրամ՝ 110 մլն դրամով ավելի նախորդ տարվա համեմատ:
«Գյումրի բժշկական կենտրոնը» վերջին երկու տարիների ընթացքում համալրվել է մի շարք ծառայություններով, որոնք մարզում չեն եղել: Այնուամենայնիվ, խնդիրներ ու չլուծված հարցեր ևս կան:
Մարզպետի հետ հարցուպատասխանի ժամանակ կենտրոնի բժիշկները կարևորել են գերժամանակակից սարքավորումների ներկրումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ պատրաստ է լսելու և աջակցելու՝
հնարավորությունների սահմաններում:
«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ բժիշկը պետք է լինի ապահովված ու գնահատված: Մենք որպես մարզային իշխանություններ պատրաստ ենք համատեղ աշխատանքի ու նորարար գաղափարները միայն կողջունենք: Ցանկացած փոփոխության հնարավոր կլինի հասնել, եթե կա համագործակցություն, խնդիրների լուծմանը միտված համատեղ ջանք»,- ընդգծել է մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58