Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանում էին

27.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 27-ին կրկին հյուրընկալել է շվեյցարահայ գործարար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանին և Շվեյցարիայից հայրենիք ժամանած գործարար, տնտեսագետ Գյումրու «Մեղր ու բույս» թեյարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանին, որոնց հետ մարզպետարան էին այցելել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ Վահե Գաբրաշն ու Վիկեն Վարձպետը:
«Հարգելի պարոն Պետրոսյան, մեր նախորդ հանդիպումից այնքան էի ոգևորվել, որ իմ ընկերներին հրավիրել եմ ձեզ հետ հանդիպման, մինչ ձեզ մոտ գալը՝ ձեզնից ստացած դրական ազդակներով ոգևորված, մի քանի հարցեր ու ծրագրեր ենք քննարկել և ձեզ հյուր ենք եկել մեկ-երկու հստակ առաջարկություններով»,- նշել է Դանիել Փափազյանը:
Հյուրերը մարզպետին են ներկայացրել Գյումրու կենտրոնում տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն կառուցելու ծրագիրը, որով նախատեսում են տեղի և սփյուռքահայ տարեցների համար բոլորովին նոր հնարավորություններով կենտրոնի գործարկում, ինչը հնարավորություն կտա տեղի և ափյուռքահայ տարեցների բարեկամական կապերի ամրապնդմանը: Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ մարզային իշխանությունները շվեյցարահայ բարերար- գործարարներին կաջակցեն ու սատար կկանգնեն հնարավորությունների սահմաններում:
«Ես արդեն նշել եմ, որ պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում աջակցելու ցանկացած ներդրման իրականացմանը, պարոն Փափազյան, ձեզ ու ձեր գործընկերներին մենք ողջունում ենք ու մեր ջանքերը ներդնելու ենք ձեռնարկներն հաջողելու համար»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրականացմանն անհրաժեշտ մի շարք դրույթներ, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր ներդրումներին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04